Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Այս մասին հատուկ հրաման է արձակել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն։
Կառավարության բոլոր մարմիններն անցնում են աշխատանքի 24-ժամյա արտակարգ ռեժիմի: Հատկապես դա վերաբերում Է առողջապահության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, կրթության նախարարությանը, արդարադատության նախարարությանը, իհարկե նաեւ արտգործնախարարությանը եւ համապատասխան գերատեսչություններին, ֆինասների նախարարությանը։
Բացի այդ, բոլոր այն պատգամավորներին և աշխատակիցներին, ովքեր վերջին շրջանում եղել են ռիսկային երկրներում կամ շփվել են Covid -19-ով պոտենցիալ վարակվածների հետ, արգելվել է մուտք գործել խորհրդարան։ Ժամանակավորապես հետաձգվել են նաև բոլոր գործուղումները՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։
Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման 24 դեպք, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահաս: Կարանտինում Է 295 մարդ, եւս 49-ը բժիշկների հսկողության տակ են ստացիոնար հիմնարկություններում: Բոլոր վարակվածները երկրի քաղաքացիներ են:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Վրաստանում հետաձգվել է գարնանային զորակոչը։ Երկրում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները՝ մինչև ապրիլի 1-ը, փակ են թատրոններն ու թանգարանները։ Դադարեցվել է ավիահաղորդակցումը Իրանի, Չինաստանի, Իտալիայի հետ։