02-05-2026 / 19:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են զոհված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները

2024/03/20 12:45
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Ադրբեջանցի վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյուններն Արցախի ուսումնական հաստատություններում։ Այս մասին ահազանգում է Հայքի մշակութային օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Օմբուդսմենը հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն պետական մակարդակով ավերել է Արցախի տասնյակ հուշարձաններ և համալիրներ:

«2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի վանդալները ոչնչացրել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները: Monument Watch անկախ ակադեմիական հարթակը հայտնել էր Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրի ոչնչացման, Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի և խաչքարի ավիրման, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանի քանդման, Անատոլի Զինևիչի կիսանդրու ոչնչացման, Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարի ավիրման, Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին»,- ասված է օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ:

Օմբուդսմենը շարունակել է՝ նշելով, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել նաև Ավետարանոցի հուշահամալիրը, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Շուշի քաղաքի Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի, արցախյան պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Ակնաղբյուրի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։

Նախորդ Լուրը

Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին և այաթոլլահին՝ Նովրուզի առիթով

Հաջորդ Lուրը

Սյունիքին «Կալինինգրադի մոդելով» կարգավիճա՞կ. թուրքական քարոզչության հերթական գրոհը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Անվտանգություն

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Հաջորդ Lուրը

Սյունիքին «Կալինինգրադի մոդելով» կարգավիճա՞կ. թուրքական քարոզչության հերթական գրոհը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)