13-10-2026 / 15:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանացի պատգամավոր.«Ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություն կատարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»

2024/03/21 13:19
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան


Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն հայտարարել է, որ ահազանգ կա, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ռազմական ոտնձգություններ կատարել ինքնիշխան հայկական տարածքների նկատմամբ։
Թիմ Լոութընը ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանում՝ մասնակցելով «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը։

Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և կոչ արել կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Այս ամբիոնից մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին։ Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- ասել է Լոութընը:

Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։

«Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ»,-ասել է նա։

Նախորդ Լուրը

Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն ՀՀ զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները

Հաջորդ Lուրը

«Ռուսաստանը ուզում է պատժել Հայաստանին». Ֆրանսիայի վարչապետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու համար

13/10/2026
Անվտանգություն

Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով չվերթներ են սահմանափակվել

13/10/2026
Թուրքիա

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026
Հաջորդ Lուրը

«Ռուսաստանը ուզում է պատժել Հայաստանին». Ֆրանսիայի վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու համար

13/10/2026

Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով չվերթներ են սահմանափակվել

13/10/2026

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)