Հայ տպագիր մամուլի նահապետներից մեկը՝ Ստամբուլում 1940 թ.-ից լույս տեսնող «Մարմարա» («Նոր Մարմարա») օրաթերթը կորոնավիրուսի հարուցած խնդիրների պատճառով փակվում է:
Այդ մասին հայտնում է «arevelk.am»-ը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին: Թերթի արտոնատերերը հայտարարել են, որ «Մարմարա»-ն այժմ լույս կտեսնի առցանց www.normarmara.com հասցեով: Հայտնի չէ, թե ճգնաժամային իրավիճակից հետո օրաթերթը կվերադառնա՞ իր տպագիր կարգավիճակին, թե՞ ոչ:
«Մարմարա»-ի խմբագիրը հայ նշանավոր գրող, հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը՝ նրա ընտանիքը:
Նշենք, որ կորոնավիրուսը խնդիրներ է առաջացրել նաև այլ հայկական թերթերի համար. Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթն այսուհետև լույս է տեսնելու շաբաթական երկու անգամ: