Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է իր լիակատար աջակցությունն Ադրբեջանին։
Թուրք նախարարը նաև ասել է. «Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա»։
Նախարարը հայտնել է, որ «դրական զարգացումներ են տեղի ունեցել», մասնավորապես շեշտելով Մայիսի 11-ին Ալմաթիում արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած բանակցությունները, ինչպես նաև չորս գյուղերի փոխանցումը Ադրբեջանին։