Իսրայելի արգործնախարար Իսրայել Կացը քննադատել է ՀԱՄԱՍ-ի կողմից Յահյա Սինվարին ղեկավար նշանակելու փաստը: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր պաշտոնական էջում:
Արտգործնախարարի խոսքով՝ Սինվարին ՀԱՄԱՍ-ի ղեկավար նշանակելը «հստակ ուղերձ է աշխարհին, որ Պաղեստինի հարցը այժմ ամբողջությամբ վերահսկվում է Իրանի և ՀԱՄԱՍ-ի կողմից»:
«Իսրայելը պետք է վերահսկողություն պահպանի անվտանգային և արտաքին հարցերի վրա՝ կանխելու իրանա-իսլամիստական ծայրահեղականների մեկ այլ հենակետի ստեղծումը և հնարավորություն ընձեռելու պաղեստինցիներին տնօրինելու իրենց ներքին գործերը», – գրել է Կացը:
Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր նոր ղեկավար Յահյա Սինվարի նշանակման մասին: ՀԱՄԱՍ-ի քաղբյոուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել էր Թեհրանում: Իրանական կողմը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին, սակայն վերջինս չի մեկնաբանել իրեն ուղղված որևէ մեղադրանք: