03-02-2026 / 18:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նոր նախագահը՝ Շոլցին. Իրանը երբեք չի ընդունի պատժամիջոցները և ուժի կիրառումը

2024/08/13 14:21
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի գրասենյակը:

Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների բարելավման խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները բոլոր եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի հետ՝ բարեկամության, փոխվստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

Իրանի նախագահը կարևորել է աշխարհում և տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանումը՝ դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը միշտ հետևել է միջազգային օրենքներին և պատրաստ է երկխոսության միջոցով լուծել խնդիրները, բայց երբեք չի ընդունի ճնշումները, պատժամիջոցները և ուժի կիրառումը, շեշտելով, որ Իրանը միջազգային չափանիշներով իր իրավունքն է համարում պատասխանել ագրեսորներին։

Իր հերթին Օլաֆ Շոլցը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդգծել Գերմանիայի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը բոլոր ոլորտներում Իրանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում։

Նախորդ Լուրը

Անկարայում ԱՄՆ դեսպանը նաև Թուրքիային է կոչ արել ճնշում գործադրել Իրանի վրա

Հաջորդ Lուրը

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)