04-12-2025 / 12:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում աճել է քաղբանտարկյալների թիվը

2020/03/31 10:31
Ադրբեջան, Քաղաքականություն

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հայտարարել է քաղաքական մոտիվներով կալանավորված անձանց թարմացված ցանկը։ Դրանում կա 140 անուն։ Այս մասին հայտնում է «News.am»-ը։

«Լրագրողներ և բլոգերներ» խմբում 5 մարդ է, այդ թվում՝ Արազ Գուլեւը, Էլչին Ասմաիլին, Զիա Ասադլին, Իքրամ Ռագիմովն ու Փոլադ Ասլանովը։ Խմբից դուրս է եկել Աֆղան Մուխթարլին, որին իշխանություններն ազատել էին Նովրուզ գարնանային տոնի նախօրեին։

«Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների» ցանկում 7 մարդ է։ Այդ խմբում նոր քաղբանտարկյալը «Մուսավաթ» կուսակցության և Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յագուբլուն է, որը ձերբակալվել է մարտի 22-ին խուլիգանության մեջ շինծու մեղադրանքով։ «ԱԱԾ-ում հանցագործությունների զոհեր» կատեգորիայում 3 մարդ է։

Անունների մեծամասնությունը «Հավատացյալներ» խմբում է՝ 54 անձ։ «Գյանջայի գործով» դատապարտվածների խմբում 48 մարդ է։«Ցմահ բանտարկյալների» խմբում շարունակում է մնալ 14 մարդ։ Ցուցակում նոր խումբը «Տերտերի գործով» դատապարտվածների խումբն է, որում կա 8 մարդ։ Իրականում, այդ գործով դատապարտվածների թիվն ավելի մեծ է։ Սակայն ցանկի հեղինակներն ունեն միայն ութ անձի մասին ամբողջական տեղեկատվություն։

2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն և ՆԳՆ-ն համատեղ հայտարարություն էին արել Տերտերի շրջանում հայերի համար աշխատող զինվորականների և քաղաքացիական անձանց բացահայտելու մասին։ Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության հատկանիշներով։ Իրավապահները համարում են, որ այդ գործերը քննվել են մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումներով, նրանց խոշտանգելով, որոնց հետևանքով 7 մարդ ստացել էր մահացու վնասվածքներ։ Միության կողմից քաղբանտարկյալների մասին նախորդ ցուցակը հրապարակվել էր 2019 թվականի նոյեմբերին, որում ներառված էր 135 անուն։


Նախորդ Լուրը

Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 103-ի

Հաջորդ Lուրը

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)