03-02-2026 / 23:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փարիզի փոխքաղաքապետին է հանձնվել ՀՀ նախագահի շնորհած շքանշանը

2024/09/05 17:36
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Փարիզի քաղաքապետարանում սեպտեմբերի 4-ին կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչային է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության շքանշանը»՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ 

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ 

Շնորհավորելով Առնո Նգաչային Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևով պարգևատրվելու կապակցությամբ՝ Անն Հիդալգոն շեշտել է Հայաստանի և Փարիզի միջև առանձնահատուկ կապերը՝ վերահաստատելով, որ Փարիզ քաղաքը մշտապես եղել և շարունակելու է լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին։ 

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ «Բարեկամության շքանշանի» շնորհումը փոխքաղաքապետ Նգաչային արտահայտում է ողջ Փարիզ քաղաքին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ունեցած անկեղծ բարեկամության համար վերջիններիս երախտագիտությունը։ Նա շնորհակալության խոսք է հղել քաղաքապետ Հիդալգոյին, Առնո Նգաչային և ընդհանրապես Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին Հայաստանին անվերապահ աջակցության և լիակատար համերաշխության, Փարիզի սրտում «Հայաստանի էսպլանադի», Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա անունը կրող այգու բացման և հատկապես 2020թ․-ից ի վեր ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունված բանաձևերի և հումանիտար նախաձեռնությունների համար։ 

Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան նշել է, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է ստանալ ՀՀ նախագահի հրամանագրով իրեն շնորհված այս բարձր պարգևը։ Նա շեշտել է, որ որպես Փարիզի քաղաքապետի՝ արտաքին հարաբերությունների հարցերով տեղակալ, քաղաքապետ Հիդալգոյի առաջնորդությամբ շարունակելու է նույն եռանդով, համոզմունքով և հանձնառությամբ նպաստել Փարիզի և Հայաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը։

Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգները։ 

Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը, խորհրդարանականներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, Փարիզի քաղաքապետի տեղակալները, փարիզամերձ այլ քաղաքների քաղաքապետեր, հասարակական և մշակութային անվանի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նախորդ Լուրը

Թուրքական մամուլ. «Ֆրանսիայի նոր վարչապետը թուրքերին համարում է թշնամի»

Հաջորդ Lուրը

Ֆրանսիան ունի նոր վարչապետ

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիան ունի նոր վարչապետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)