Թուրքական defenceturk.net-ը գրել է, որ Ադրբեջանի բանակն արդեն իսկ ստացել է Չեխիայից մատակարարվող առաջին 155 մմ L-45 DITA հաուբիցը։
Նյութում Dennik N-ին հղումով նշվել է, որ Ադրբեջանը Չեխիայից ստանալու է 70 միավոր 155 մմ L-45 DITA հաուբից։ Ընդգծվել է, որ Չեխիայի հետ պայմանագրի առաջին մատակարարումն արդեն իսկ իրականացվել է։ Նյութում նաև նշվել է, որ վերջերս հայտնի էր դարձել նաև, որ Ադրբեջանը Սլովակիայից 48 միավոր 155 մմ Nora հաուբից է ստանալու։
Ըստ defenceturk.net-ի՝ եթե Չեխիայից Ադրբեջան հաուբիցների մատակարարումը հաստատվի, ապա դա լինելու է 1989թ․-ից ի վեր չեխական կամ սլովակական հրետանային համակարգերի համար ամենամեծ պատվերը։ Շեշտվել է, որ նախկինում Excalibur Army-ն Ադրբեջանին 152մմ SpGH և 122 մմ RM-70M1 ÇNRA համակարգ էլ է մատակարարել։
Excalibur Army-ին չեխական ընկերություն է, CZECHOSLOVAK GROUP կորպորացիայի մաս է կազմում։ Նշվում է, որ այս տարվա մարտին Dennik N լրատվամիջոցը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել էր, որ Excalibur Army-ն բանակցություններ է վարում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի քան 70 DITA հաուբիցների վաճառքի շուրջ։ Նշվում է, որ խոսքը նոր մոդիֆիկացիայի DITA հաուբիցների վաճառքի մասին է, որը հայտնի է որպես Zuzana 2: Նախկին Չեխոսլովակիայում մշակված 152 մմ տրամաչափի այս հաուբիցները հիմնված են Tatra բեռնատարի շասիի վրա և ունեն մինչև 39 կիլոմետր հեռահարություն: