27-08-2026 / 09:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի զինվորականները Լիբանանում քանդել են ՄԱԿ-ի խաղաղապահների դիտաշտարակը

2024/10/21 11:53
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) բուլդոզերը քանդել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) դիտաշտարակը և նրանց օբյեկտը շրջապատող պարիսպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է UNIFIL-ը հոկտեմբերի 20-ի երեկոյան։

«Այսօր ավելի վաղ ԻՊԲ-ի բուլդոզերը միտումնավոր քանդել է Մարվահինում ՄԱԿ-ի դիրքերը շրջապատող պարիսպը և դիտաշտարակը։ Եվս մեկ անգամ ԻՊԲ-ին և բոլոր դերակատարներին հիշեցնում ենք նրանց պարտավորությունների մասին՝ մշտապես ապահովելու ՄԱԿ-ի անձնակազմի և սեփականության անվտանգությունը և հարգելու ՄԱԿ-ի օբյեկտների անձեռնմխելիությունը», – ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

UNIFIL-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար իրենցից պահանջել է լքել իր դիրքերը և միտումնավոր կերպով վնասել է ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերը։

«Չնայած առաքելության և զորակազմ ուղարկած երկրների վրա գործադրվող ճնշմանը, խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում։ Մենք կշարունակենք իրականացնել մշտադիտարկելու և զեկուցելու մեզ հանձնարարված խնդիրները», – հավելել են UNIFIL-ում։ 

Սա ՄԱԿ-ի խաղաղապահների վրա իրականացվող հարձակումների առաջին դեպքը չէ։ Իսրայելական հարվածներից տարբեր միջադեպերում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։

Իսրայելը կոչ է արել խաղաղապահներին լքել մարտական ​​գործողությունների գոտին։

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավային շրջաններում:

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

Նախորդ Լուրը

Մահացել է Էրդողանի ոխերիմ թշնամի՝ Ֆեթուլլահ Գյուլենը

Հաջորդ Lուրը

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման արդյունքները

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026
Թուրքիա

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

26/08/2026
Անվտանգություն

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026
Հաջորդ Lուրը

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման արդյունքները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է մեկ տոկոս. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

27/08/2026

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)