27-08-2026 / 08:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենը մեկնել է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահվանից հետո հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու

2024/10/22 10:40
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ մեկնարկելով հերթական մերձավորարևելյան շրջագայությունը, որի նպատակն է վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները և քննարկել անկլավի ապագան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի վերջին այցը, որը տասնմեկերորդն է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի է ունենում Գազայի հատվածում իսրայելական ինտենսիվ հարվածների, ինչպես նաև Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների ֆոնին։ 

Բլինքենի այցը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում նա կայցելի նաև Հորդանան և Կատար։ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Գազայի հարցում Բլինքենը կկենտրոնանա պատերազմն ավարտելու քննարկումների, անկլավում հումանիտար օգնության մատակարարումը բարելավելու և պատերազմի ավարտից հետո Գազայում կառավարման հարցերի վրա։ 

Օրեր առաջ Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտոնյաներին նամակ էին հղել՝ պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, այլապես ամերիկյան ռազմական օգնությունը կարող է սահմանափակվել։ 

ԱՄՆ պետքարտուղարը նաև Իսրայելի և մյուս երկրների հետ կքննարկի «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը, ինչպես նաև Իսրայելի ակնկալվող պատասխանը Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակմանը։ 

Նախորդ Լուրը

Ի՞նչու էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդը մերժել պատերազմը դադարեցնելու առաջարկը. Wall Street Journal

Հաջորդ Lուրը

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում ուժի մեջ չի մտնելու. Ռուբինյան

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026
Թուրքիա

Թուրքիան փոխել է Սիրիայի քաղաքացիների համար վիզայով մուտքի պայմանները

26/08/2026
Անվտանգություն

Ուկրաինան աստիճանաբար պարտվում է պատերազմում․ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

26/08/2026
Հաջորդ Lուրը

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն Ադրբեջանի կողմից չվավերացնելու դեպքում ուժի մեջ չի մտնելու. Ռուբինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)