25-05-2026 / 13:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն Անկարայում քննարկել են ռազմական կապերի ընդլայնման հարցեր

2024/10/23 16:21
Ադրբեջան, Թուրքիա, Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Ագիլ Գուրբանովը, Հիքմեթ Միրզոևը (Ցամաքային զորքերի հրամանատար) և Նամիգ Իսլամզադեն (Ռազմաօդային ուժերի հրամանատար) աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում մասնակցում են պաշտպանության, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO 2024 միջազգային ցուցահանդեսին։

Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները երեկ Անկարայում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել ադրբեջանաթուրքական ռազմական կապերի հետագա ընդլայնումը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

2023-ի հունիսին հայտարարվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի կառավարման համատեղ համակարգ են ներդնում։ HAKIM կոչվող համակարգի գործարկումից հետո թուրքական և ադրբեջանական ռազմաօդային ուժերը կվերահսկեն Էգեյան և Կասպից ծովերի միջև գտնվող ողջ տարածքը։ Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը նաև հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, վերահսկել Ադրբեջանի օդային տարածք։

Իսկ ավելի վաղ՝ 2021-ի հունիսին, Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Նախորդ Լուրը

Իսրայելը թիրախավորել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասերն ու պահեստները

Հաջորդ Lուրը

Ահաբեկչություն Թուրքիայում․ կա 4 զոհ և 14 վիրավոր

Այլ Լուրեր

Կարևոր

Ովքեր են Հայաստանում ամենավստահելի քաղաքական գործիչները. IRI-ի հարցման տվյալները

25/05/2026
Ադրբեջան

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

25/05/2026
Մշակույթ

Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Մինսկը

25/05/2026
Հաջորդ Lուրը

Ահաբեկչություն Թուրքիայում․ կա 4 զոհ և 14 վիրավոր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նավթի գները նվազել են 6%-ով՝ հասնելով վերջին երկու շաբաթվա ամենացածր ցուցանիշին

25/05/2026

Ովքեր են Հայաստանում ամենավստահելի քաղաքական գործիչները. IRI-ի հարցման տվյալները

25/05/2026

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

25/05/2026

Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Մինսկը

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)