30-07-2026 / 05:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք-կատարական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և կհանդիպի Ահմեդ ալ-Շարաային և Անցումային կառավարության վարչապետին

2024/12/13 09:53
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սաուդական Al-Arabiya.net կայքը հատնում է Սիրիայի տեղեկատվության նախարարության տարածած հայտարարության մասին, ըստ որի, այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, թուրք-կատարական պատվիրակությունը ժամանել է Դամասկոս և կհանդիպի Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Մուհամմադ ալ-Բաշիրի և Սիրիայի նոր վարչակազմի գլխավոր հրամանատար Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Պատվիրակության կազմում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և Կատարի պետական անվտանգության ծառայության ղեկավար Խալֆան Ալ-Քաաբին։

Ֆիդանը օտարերկրյա երկրի առաջին արտգործնախարարն է, ով այցելել է Դամասկոս՝ զինված ընդդիմության կողմից սիրիական ռեժիմի տապալումից հետո։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որ Սիրիան կրկին մասնատվի, կամ կրկին դառնա հակամարտության ասպարեզ։

Հիշեցնենք, որ 2024թ․-ի դեկտեմբերի 8-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման և աջակից այլ խմբավորումների հարձակման արդյունքում իշխող «Բաաս» կուսակցության նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը փլուզվեց, իսկ վերջինս փախուստի դիմեց Մոսկվա։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ը հետևում է Սիրիայում զարգացումներին

Հաջորդ Lուրը

Ինչ են քննարկել Բլինքենը ու Էրդողանը ուշ երեկոյան Անկարայում

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Թուրքիա

Հայաստանը կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը․ Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

29/07/2026
Հաջորդ Lուրը

Ինչ են քննարկել Բլինքենը ու Էրդողանը ուշ երեկոյան Անկարայում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)