25-08-2026 / 12:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև է ընդունել

2024/12/17 16:58
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել, որը երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։

Բանաձևը պետք է ներկայացվի խորհրդարանի վերին պալատին` Նահանգների խորհրդին, և նրա կողմից ընդունվելու դեպքում այն օրենքի ուժ ստանա:

Բանաձևի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։

«Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Ազգային խորհուրդը 2024-ի հունիսին Բյուրգենստոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է բանաձևում։

Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը․ «Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։

Նախորդ Լուրը

Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդն այցելել է Սիրիայում ՀՀ դեսպանություն

Հաջորդ Lուրը

Սիրիայում Իրանի դեսպանության վերաբացման հարցը մեր օրակարգում է. Իրանի ԱԳՆ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի նախագահական. Փոքրամասնությունների դպրոցների նկատմամբ օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում

25/08/2026
Անվտանգություն

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել

25/08/2026
Միջազգային

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտել մինչև 2030 թվականը. ՌԴ պատգամավոր

25/08/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայում Իրանի դեսպանության վերաբացման հարցը մեր օրակարգում է. Իրանի ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի նախագահական. Փոքրամասնությունների դպրոցների նկատմամբ օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում

25/08/2026

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել

25/08/2026

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտել մինչև 2030 թվականը. ՌԴ պատգամավոր

25/08/2026

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)