21-05-2026 / 01:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ

2024/12/18 10:23
Անվտանգություն, Հայաստան

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:

Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Նախորդ Լուրը

Սիրիայում Իրանի դեսպանության վերաբացման հարցը մեր օրակարգում է. Իրանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026
Թուրքիա

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026

Թեհրանում կկանգնեցվի 15 մետր բարձրությամբ հուշարձան՝ նվիրված Ալի Խամենեիի հիշատակին

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)