17-09-2026 / 18:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահն ու Ադրբեջանի փոխվարչապետը քննարկել են ռազմավարական գործընկերներ դառնալու հեռանկարները

2025/01/22 10:27
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը: Փեզեշքիանը երկու երկրների հարաբերություններն որակել է որպես բարեկամական, եղբայրական և կրոնական ու ազգակցական կապերի վրա հիմնված:

«Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների ջերմ հարաբերությունները դուրս են աշխարհագրական սահմաններից, և այդ հարաբերությունները միշտ եղել են ու կլինեն շարունակական»,-նշել է Փեզեշքիանը։

Մատնանշելով Իրանի արտաքին քաղաքականությունում Ադրբեջանի հատուկ տեղը՝ Փեզեշիքանը ասել է.

«Որպես սկզբունքային քաղաքականություն՝ ԻԻՀ օրակարգում է հարևան և մուսուլմանական երկրների հետ կապերի և փոխգործակցության զարգացումը, և այդ առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք ձգտում ենք ընդլայնել հարաբերությունները։

Ադրբեջանի փոխվարչապետն իր հերթին նշել է, որ անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ջանք չի խնայել ԻԻՀ հետ հարաբերություններն ընդլայնելու համար, իսկ մյուս կողմից՝ այն կարևոր փոփոխությունները, որոնց ականատես եղան Փեզեշքիանի նախագահության այս կարճ ժամանակահատվածում, երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանի իրադրությունում պայծառ ապագա են խոստանում:

Ադրբեջանի փոխվարչապետը Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հիմնական գործոնն ու շարժառիթն է համարել երկու երկրների կրոնական և մշակութային ընդհանրությունները, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները։

«Երախտագիտություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ԻԻՀ ազդեցիկ դերակատարման համար՝ կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր կլինի միայն այս տարածաշրջանի երկրների կողմից, իսկ օտար երկրների ներկայությունը ոչ մի օգուտ չի տա այս ուղղությամբ»,-ասել է Մուստաֆաևը՝ ընդգծելով, որ այս այցի ընթացքում հետամուտ են Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համար ճանապարհային քարտեզի մշակմանը և ցանկանում են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցություն ստեղծել:

Մուստաֆաևը Փեզեշքիանին է փոխանցել Բաքու այցելելու Ալիևի հրավերը:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողգերգական հրդեհի կապակցությամբ

Հաջորդ Lուրը

Հրապարակվել է 2024թ․ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերների ցանկը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026
Թուրքիա

Հանդիպել են Թուրքիայի ու Իրանի ներքին գործերի նախարարները

17/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

17/09/2026
Հաջորդ Lուրը

Հրապարակվել է 2024թ․ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերների ցանկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

17/09/2026

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026

Հանդիպել են Թուրքիայի ու Իրանի ներքին գործերի նախարարները

17/09/2026

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)