04-12-2025 / 06:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակավրեպ ապատեղեկատվության տարածման միջոցով Ադրբեջանը հավելյալ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում. փորձագետ

2025/01/29 19:49
Ադրբեջան, Կարևոր, Քաղաքականություն

«Ակնհայտ է՝ Ադրբեջանը միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ կառավարելի լարվածություն ապահովելու մարտավարություն է ընտրել՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելու, տարաբնույթ քարոզչական սադրանքներ հրահրելու, նաև վերոնշյալ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունները որպես բազմակողմանի քարոզչական գործիք կիրառելու նպատակով և այլն»,- այս մասին Regionmonitor.com-ի հետ զրույցում նշել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող այն ապատեղեկատվությունը, թե իբր «Ռուսաստանի Դաշնության տարածքում հատուկ հայկական զինված ուժերի համար արտադրված տարբեր ռազմական նշանակության արտադրանք է տեղափոխվել Հայաստան, իսկ այստեղից ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ուղիներով ՝ դիվանագիտական բեռների անվան տակ, դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, առանց համապատասխան կարգավորող կանոններով մաքսային զննության»։

Փորձագետի կարծիքով՝ «Մասնավորապես, հայկական ուղղությամբ առնվազն անցած տարեվերջից՝ COP29-ի ավարտից, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դ. Թրամփի հաղթանակից հետո, Բաքուն նպատակային կերպով վերանայում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում 2024 թ. ընթացքում ձևավորված կառուցողական միջավայրը և միտումնավոր կերպով ստեղծում է կառավարելի լարվածության մթնոլորտ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման «լեգիտիմություն» ձևավորելու նպատակով։ Նշվածի վառ ապացույցն է Իլհամ Ալիևի տարեսկզբյան հարցազրույցում Հայաստանի հանդեպ հնչեցված ագրեսիվ հայտարարությունները՝ «հայկական ֆաշիզմի», խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում Ադրբեջանի նախապայմաններն ընդունելու, զինվելուց հրաժարվելու, Սահմանադրությունը փոխելու, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում զիջելու և մի շարք այլ հին և նոր թեզերի շեշտադրմամբ։ Այս ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության մեկ այլ դրսևորում է Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունների գործընթացը, այն կամ նրա հայ մասնակիցների առանձին ցուցմունքները Հայաստանի դեմ օգտագործելու փորձերը և այլն։ Որպես տվյալ քաղաքականության ամենաթարմ դրսևորում կարելի է դիտարկել Ալիևի վերջին հայտարարությունները՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի պատմական հավակնությունների վերաբերյալ։ Վերոնշյալ օրինակները բնականաբար բազմապատիկ ավելի էֆֆեկտ են արձանագրում մեկ կենտրոնից ուղղորդվող ադրբեջանական քարոզչամեքենայի թեմատիկ բազմաթնույթ «արտադրանքի» արդյունքում, որի օրինակներից է նաև այն թեման, որը քննարկում ենք»։
Պետրոսյանը նաև հավելեց, որ տվյալ քարոզչական խայծը մեկ այլ ուշագրավ նրբություն ունի։ «Իմ գնահատմամբ՝ նման բնույթի հրապարակումների ակտիվացումն այս պահին պայմանավորված է առավելապես Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում եղած լարվածությամբ՝ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառով։ Բայց ադրբեջանական կողմը հենց այսպիսի շինծու թեմայի շրջանառմամբ՝ հայկական կողմին վերագրվող մեղադրանքներով երկակի քարոզչական խնդիր է լուծում՝ դրա արդյունքները գուցե այլ նպատակներով օգտագործելու կանխամտածմամբ՝ անտրամաբանական քարոզչական կծիկ ստեղծելով։ Անհասկանալի է, թե ինչու՞ է 2022 թ. փետրվարից դե-ֆակտո, արդեն նաև դե-յուրե դաշնակիցների միջև եղած նմանատիպ թեմաները բարձրաձայնվում հիմա, երբ արդեն ժամանակավրեպ են։ Քանի որ բոլորիս աչքի առաջ անցած 3 տարիների ընթացքում Ադրբեջանն ու Ռուսաստանը բավականաչափ սերտորեն համագործակցել են բազմաթիվ ոլորտներում, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղում փոխադարձ շահերը հաշվի առնելով, և Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ ներկա տեսքն ստացել է հենց նրանց ստվերային գործարքի արդյունքում»,- եզրափակեց փորձաագետը։

Նախորդ Լուրը

«Վրաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումը». ԱՄԷ-ն 6 մլրդ դոլար ներդրում է անելու

Հաջորդ Lուրը

Հունաստանի Պնախարարը Ֆրանսիայի դեսպանին անհամաձայնություն է հայտնել Թուրքիային հրթիռներ վաճառելու կապակցությամբ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հունաստանի Պնախարարը Ֆրանսիայի դեսպանին անհամաձայնություն է հայտնել Թուրքիային հրթիռներ վաճառելու կապակցությամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)