Կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության նախագահ Հայդար Բաշը։ 73-ամյա թուրք կուսակցապետը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը դրական էր եղել։ Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում 4 օր մնալուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Բժիշկները նրան թոքերի արհեստական օդափոխման սարք էին միացրել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Նշվում է, որ Բաշի ընտանիքի 8 անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները նույնպես դրական է եղել։
Տրապիզոնի Աքչաաբադ շրջանի այն թաղամասը, որտեղ ապրում է Բաշի ընտանիքը վերցվել է կարանտինային խիստ հսկողության տակ։
Բաշի մահվան կապակցությամբ նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անունից ցավակցական ուղերձ է հղել ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը։