23-04-2026 / 18:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի համար դժվար է ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Զարեհ Սինանյան

2025/03/04 14:36
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանի համար դժվար է ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ պատճառներից մեկը Իսրայելի հետ նոր հաստատված դիվանագիտական հարաբերություններն են:

Սինանյանը նշել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։

«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,- հավելել է Սինանյանը։

Նա հիշեցրել է, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։

«Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,- ասաց նա։

Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները փորձում են բռնագրավել եկեղեցու ունեցվածքը ենթադրյալ աստղաբաշխական պարտքի պատճառով։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն սառեցրել է Ուկրաինային տրամադրվող 20 միլիարդ եվրո ռազմական օգնությունը

Հաջորդ Lուրը

Սիրիայում Ասադի կերպարով շոկոլադի գովազդ են նկարահանել (տեսանյութ)

Այլ Լուրեր

Հայաստան

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026
Ժամանց

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026
Անվտանգություն

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայում Ասադի կերպարով շոկոլադի գովազդ են նկարահանել (տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

16 տարեկանների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

23/04/2026

2027-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ

23/04/2026

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

23/04/2026

Ինչո՞ւ է Վրաստանում ստեղծվել ուժային կառույցները համակարգողի պաշտոն. մեկնաբանում է վրացագետը

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)