20-11-2025 / 01:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ

2025/03/04 16:25
Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Քաղաքականություն

Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են ԱԳՆ մտքերի փոխանակության համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին:

Քեչելին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարցերը, օրակարգ են բերվել նաև «որոշ իրանցի պաշտոնյաների՝ Թուրքիային ուղղված պնդումները»։

Խոսնակը նշել է, որ վերջին շրջանում նկատվել է, որ իրանցի պաշտոնյաները Թուրքիային ուղղված իրենց քննադատություններն ավելի շատ հանրության առջև են սկսել արտահայտել, ինչի վերաբերյալ նախարարության կողմից պատրաստված թղթապանակն ավելի վաղ փոխանցվել է իրանական կողմին։

«Մենք ամեն դեպքում մտածում ենք, որ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է ներքին քաղաքականության համար որպես նյութ օգտագործվեն։ Այդ շրջանակում այն կրիտիկական ուղերձները, որոնք պետք է տալ մեկ այլ երկրի, նախընտրում ենք, որ տրվեն ուղղիղ հասցեատերերին։ Այսօր ևս այդ ճանապարհին ենք հետևել։ Իրանի հետ մեր հարաբերություններին մեծ արժեք ենք տալիս։ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումը մեզ համար կարևորություն ունի», -ասել է նա։

Հիշեցնենք, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ: Պատճառը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույն էր: Թուրք արտգործնախարարը խոսել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին»:

Նախորդ Լուրը

Սիրիայում Ասադի կերպարով շոկոլադի գովազդ են նկարահանել (տեսանյութ)

Հաջորդ Lուրը

«Դավոսում ասում էին՝ «Թրամփին լուրջ վերաբերվեք, բայց բառացիորեն մի մտածեք, թե ինչ ասում է, պարտադիր կկատարվի». Իրանի նախագահի նախկին խորհրդական

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

«Դավոսում ասում էին՝ «Թրամփին լուրջ վերաբերվեք, բայց բառացիորեն մի մտածեք, թե ինչ ասում է, պարտադիր կկատարվի». Իրանի նախագահի նախկին խորհրդական

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)