26-08-2026 / 10:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

2026/08/26 10:28
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին մի շարք երկրների իր գործընկերներին հայտնել է, որ Վաշինգտոնն «առայժմ» չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին և կենտրոնանում է այլ միջոցներով ճնշումն ուժեղացնելու վրա։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռուբիոն իր գործընկերների հետ հեռախոսազրույցներում, ըստ աղբյուրների, ներկայացրել է Թրամփի վարչակազմի ներկայիս մոտեցումը, այն է՝ առայժմ խուսափել Իրանի դեմ ռազմական գործողություններից, ռազմածովային շրջափակման և նոր պատժամիջոցների միջոցով ուժեղացնել տնտեսական ճնշումը, Հորմուզի նեղուցով հնարավորինս մեծ ծավալով նավթ տեղափոխել համաշխարհային շուկաներ։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռուբիոն հստակեցրել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, սակայն չի բացառել հարվածների հնարավորությունը, եթե Իրանը առաջինը հարձակվի։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա նշել է, որ ներկայիս քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առնվազն մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները։ Դրանից հետո Իրանի դեմ նոր ռազմարշավը կրկին կարող է հայտնվել օրակարգում։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Հորմուզի նեղուցի մեծ մասի ականազերծումը և վերջին շաբաթներին նեղուցի հարավային հատվածով նավթատարների երթևեկության աճը զգալիորեն նվազեցրել են Իրանի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իրանը կորցրել է նեղուցի վերահսկողությունը, և այն այժմ վերահսկում է ԱՄՆ-ը։

Վաշինգտոնը նաև պնդում է, որ ռազմածովային շրջափակումը զրկում է Իրանին կարևոր եկամուտներից։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե ոչ մի նավթատար չի նկատվել Խարգ կղզու մոտ, որը Իրանի նավթի արտահանման հիմնական հանգույցներից է։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը Axios-ին հայտնել է, որ Իրանի տնտեսությունը «ազատ անկման մեջ է», իսկ երկրի զինված ուժերը ծանր հարվածներ են ստացել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է կտրել Իրանի իշխանությունների մնացած ֆինանսական աղբյուրները։

Փիգոթը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հայտարարել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Վաշինգտոնը կօգտագործի անհրաժեշտ միջոցներն այդ նպատակն ապահովելու համար։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Արսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ

Հաջորդ Lուրը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026
Իրան

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել

26/08/2026
ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մեկնել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ

26/08/2026

ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում նոր հարվածներ հասցնել Իրանին. Axios

26/08/2026

Արսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ

26/08/2026

Ադրբեջանի ՊՍԾ-ում 18-ամյա զինծառայող է մահացել

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)