21-05-2026 / 10:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանն Ալիևի հետ հանդիպմանը պնդել է, որ Բաքուն ու Անկարան «խաղաղություն» են ուզում

2025/03/05 20:47
Ադրբեջան, Թուրքիա

Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Թուրքիա։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն առցանց հետևել են Իգդիր- Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը նշել է․

«Անկասկած է, մեր այս համագործակցության մեջ առաջնային դիրքում է էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր ենք իրականացրել։ Էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը զարգացրել ենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի, Շահդենիզ հանքավայրի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործմամբ, ինչը շատերը երազանք էին համարում։ Ուրախ ենք, որ TANAP գազատարի միջոցով ադրբեջանական գազը նշանակալի ծավալով Եվրոպա ենք հասցնում։ Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»։

Ըստ Էրդողանի՝ BOTAŞ-ի կողմից կառուցված գազատարը, որն ունի 80 կմ երկարության և օրական մինչև 2մլն խորանարդ թողունակություն, ամբողջովին կապահովի Նախիջևանի գազի պահանջարկը։ Էրդողանը պնդմամբ, Իգդիր- Նախիջևան գազատարը, որի բացումը կլինի քիչ հետո, կամբողջացնի նախորդիվ եղած  ռազմավարական նախաձեռնությունները։

Անդրադառնալով տարածաշրջանին, Էրդողանը նշել է․

«Մենք մեր տարածաշրջանում միայն խաղաղություն, համագործակցություն ենք ուզում։ Ցանկանում ենք, որ բոլորս միասին զարգանանք։ Այս նպատակով ցայսօր բազմաթիվ քայլեր ենք արել, ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Այսուհետև էլ վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված  ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել։ Ինչպես Ադրբեջանն է մեր կողքին եղել մեր ծանր օրերին, մասնավորապես փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, այնպես էլ մենք ամեն պահ, երբ մեր եղբայրներն անհրաժեշտությունն զգան, լինելու ենք նրանց կողքին։ Աստծո կամքով, Նախիջևանի հետ էլեկտրաէներգիայի կապերն ամրապնդելով  այս գործընթացը կշարունակենք»։

Նախորդ Լուրը

«Ադրբեջանն այն երկիրը չի, որը միջազգային կառույցների ճնշման ներքո որևէ զիջման գնա». քաղաքագետը՝ կեղծ դատավարությունների մասին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը և «ՀԱՄԱՍ»-ը քննարկում են պատանդների ազատ արձակման հարցը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

21/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026
Թուրքիա

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը և «ՀԱՄԱՍ»-ը քննարկում են պատանդների ազատ արձակման հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

21/05/2026

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)