15-06-2026 / 07:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը

2025/03/26 17:11
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը և Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը համատեղ հայտարարություն են տարածել՝ ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից  Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծի ընդունումը։ 

Հայտարարւթյան մեջ նշված է, որ սա արդեն հաստատուն կապերի համատեքստում ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար։ 

«Մենք ողջունում և այս որոշումը դիտարկում ենք որպես մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական ճանապարհի նկատմամբ Հայաստանի հաստատակամ պարտավորության ևս մեկ հստակ արտահայտություն», -ասված է հայտարարության մեջ: 

Եվրոպական միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամակցություն ստանալու համար, եթե այն համապատասխանում է Կոպենհագենի չափանիշներին, ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև ապահովում է օրենքի գերակայությունը։    

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն ու Հայաստանի հարցերով զեկուցողը նշել են, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում և նրա դիմադրողականությունն ամրապնդելու գործում՝ հենվելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա: 

Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախորդ Լուրը

Հայաստանը մեր շատ լավ ու մոտ հարևանն է. Իրանի ԱԳ նախարար

Հաջորդ Lուրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)