04-12-2025 / 16:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել հայության նկատմամբ իրագործված ցեղասպանությունների համար

2025/04/03 16:37
Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսում ապրիլի 2-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայություններ և քաղաքական պահանջներ՝ Թուրքիային և Ադրբեջանին, ցեղասպանական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Այս հանցագործությունը չավարտվեց 1915-ին՝ այն շարունակվում է մինչ օրս»,- միջոցառման ընթացքում հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը՝ կիսվելով ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի անձնական պատմությամբ:

Նա պատմել է իր մեծ մորաքրոջ մասին, ով ականատես է եղել հոր գլխատմանը և վեց տարի անցկացրել է գերության մեջ՝ մինչև փրկվելը: Ապա, վերհիշել է 2020 թ․ իր այցը լԼՂ՝ պատերազմի ավարտից օրեր անց՝ նկարագրելով, թե ինչպես էր վախն ու կոտրվածությունն արտացոլված տեղահանված երեխաների հայացքներում՝ նույն զգացողությունը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը:

«Սրանք առանձին իրադարձություններ չեն, շաղկապված են իրար; Հայերն ընդամենը ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն: Որպես ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողություններ»․- ընդգծել է նա՝

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Այն, ըստ էության, հանդիսացավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան և Արևմտյան շրջանների կողմից կազմակերպված երկօրյա ակտիվ քարոզչական աշխատանքների ավարտը, երբ ապրիլի 1-2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թվում՝ սենատորներ Քորի Բուքերը (Նյու Ջերսի), Էնդի Քիմը (Նյու Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) և Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպես նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի) և փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելույթ ունեցան նաև ներկայացուցիչներ Գեյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավեյնը (Նյու Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նյու Յորք) և Ջիմ Մակգավերնը (Մասաչուսեթս):

«Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է՝ արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ: Ըստ այդմ՝ Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․

  • Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին
  • Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ
  • Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը
  • Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
  • Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշված է  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ; 

Նաև նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին;

Աղբյուր՝ Արմենպրես

Նախորդ Լուրը

Ուզում եմ՝ չանցնեք կարմիր գիծը. Իսրայելի ՊՆ ղեկավարը զգուշացրել է Սիրիայի նախագահին

Հաջորդ Lուրը

Իսրայելը պատրաստ է «վաղը» դադարեցնել պատերազմը Գազայում. իսրայելցի նախարարը՝ հրադադարի պայմանների մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը պատրաստ է «վաղը» դադարեցնել պատերազմը Գազայում. իսրայելցի նախարարը՝ հրադադարի պայմանների մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)