02-06-2026 / 15:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ է այցելել Կատարի ԱԳ պետնախարարը

2025/04/04 15:33
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության արտաքին գործերի պետնախարար Սուլտան բին Սաադ Ալ-Մուրեյխիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` փոխադարձաբար ընդգծելով տնտեսական, ներդրումային, զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման հրամայականը: Երկուստեք կարևորվել է ռեզիդենտ դեսպանությունների գործունեությունը երկկողմ օրակարգի զարգացման գործում և պայմանավորվածություն ձեռք բերվել կրկնապատկել ջանքերը՝ էլ ավելի ընդլայնելու հարաբերությունների հարուստ օրակարգը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:

Նախարարի տեղակալ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստի վերջնականացման ողջունումը, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի բարձրագույն ղեկավարության կողմից ՀՀ կառավարության որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը:

Նախորդ Լուրը

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հավանական է համարում Թրամփի օրոք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բարելավումը

Հաջորդ Lուրը

Իսրայելի թիրախում դարձյալ Դամասկոսն է

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի դեմ ծովային շրջափակման սկզբից ի վեր 121 նավ են հետ շրջել

02/06/2026
ՌԴ

Կրեմլը նշել է Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու պայմանը

02/06/2026
ԱՄՆ

Թբիլիսիի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ Կոբախիձե

02/06/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի թիրախում դարձյալ Դամասկոսն է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի դեմ ծովային շրջափակման սկզբից ի վեր 121 նավ են հետ շրջել

02/06/2026

Կրեմլը նշել է Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու պայմանը

02/06/2026

Թբիլիսիի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ Կոբախիձե

02/06/2026

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. ծրագիր է ներկայացվել է Կառավարություն

02/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)