Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի բանակցություններն ինտենսիվ են անցել։ Այս մասին իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկար ու հագեցած զրույց ունեցավ, և նա շատ գոհ էր զրույցից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի և Արաղչիի վերջին հանդիպումը ընդգծել է քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկան։






