01-09-2026 / 16:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Լարաք կղզուն ԱՄՆ-ի հարվածն անվանել է իր «ինքնիշխանության խախտում»

2026/09/01 15:07
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք

Իրանը ՄԱԿ-ին ուղղված նամակում հայտարարել է, որ Լարաք կղզու վրա ԱՄՆ-ի օգոստոսի 30-ի հարվածը խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ Թեհրանը ԱՄՆ ռազմակայանների ուղղությամբ իր հետագա հարվածները ներկայացրել է որպես ինքնապաշտպանություն։

Իրանի՝ ՄԱԿ-ում գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Իրանական պետական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ Լարաքի հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրանցի զինվորականներ ու խաղաղ բնակիչներ, ինչպես նաև վնասվել են պետական և մասնավոր գույքեր։

Ըստ Դարզիի՝ դրանից հետո Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայաններին, որոնք, ըստ Թեհրանի, օգտագործվել են Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Իրանական կողմն այդ հարվածները որակել է «պաշտպանական և համաչափ» գործողություններ։

Իրանը նաև ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ու ծովային անվտանգությունը վտանգելու մեջ՝ որպես պատճառ նշելով ռազմական գործողությունները, ԱՄՆ ռազմածովային շրջափակումը և տնտեսական ճնշումը։

Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել պահանջել Վաշինգտոնից դադարեցնել այն գործողությունները, որոնք, իր գնահատմամբ, սպառնում են ծովային անվտանգությանը։ Իրանը նաև զգուշացրել է, որ հետագա ռազմական հարձակման դեպքում կարձագանքի «վճռականորեն և համաչափորեն»։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Աշխարհում պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը. Պուտին

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս

01/09/2026
cmp3.10.3.1Lq4 0xad6b4f35
Անվտանգություն

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում առնվազն 5 մարդ է զոհվել

01/09/2026
ԱՄՆ

Թրամփը Իրանն անվանել է ձախողված պետություն և հայտարարել է, որ պատրաստ է կոշտ քայլերի դիմել

01/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Լարաք կղզուն ԱՄՆ-ի հարվածն անվանել է իր «ինքնիշխանության խախտում»

01/09/2026

Աշխարհում պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը. Պուտին

01/09/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում երկկողմ առևտուր կսկսվի. Միրզոյան

01/09/2026

ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս

01/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)