20-11-2025 / 01:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

2025/04/22 12:22
Հայաստան, Հասարակություն

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»:

Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հանճարեղ Մոցարտի մեծագույն ստեղծագործություններից «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսան, Տիրոջն ուղղված ոգեշունչ օրհներգ է, որի  խորությունը, դրամատիզմն ու վեհությունը, հուզականությունն ու պայծառությունը անտարբեր չեն թողնում ունկնդրին: «Ռեքվիեմը» Մոցարտի վերջին ստեղծագործությունն է, մեծն կոմպոզիտորի կարապի երգը, որը դարձավ համաշխարհային մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկը։

«Ռեքվիեմը» հոգեհանգստյան պատարագ է, որը կատարվում է ավանդական լատինական կրոնական տեքստով: Այն բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի  քանիսն ընդգրկված են պատարագների մեջ («Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ», «Agnus Dei»-«Աստծո գառը»), և կան պարտադիր մասեր, որոնք պատկանում են միայն հոգեհանգստյան պատարագին («Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»- «Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնցում պատկերված է Տիրոջ ահեղ դատաստանը և «Lacrimosa»-«Լաց»):

Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով մարմնավորել է մարդկային հոգու խռովությունը, խաղաղ հանգստությունը, վիշտն և տառապանքը։ Ամբողջ ստեղծագործությունը տոգորված է հումանիզմով, մարդու նկատմամբ ջերմ սիրով, տառապանքների հանդեպ ապրումակցմամբ։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպություններում նախատեսված միջոցառումների ամբողջական ցանկն՝ այստեղ: 

Նախորդ Լուրը

Իմամօղլուն Գերմանիային կոչ է արել Թուրքիային կործանիչներ չվաճառել

Հաջորդ Lուրը

ԵՄ դիտորդական առաքելությունը Խոզնավարում նկատել է երկու կրակոցի հետք

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

ԵՄ դիտորդական առաքելությունը Խոզնավարում նկատել է երկու կրակոցի հետք

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)