04-12-2025 / 05:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը հեռացրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին՝ նրան փոխարինելով Ռուբիոյով

2025/05/02 10:56
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին. այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում։Նա տեղեկացրել է, որ Ուոլցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը։ «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան….

Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերն առաջ տանելու նպատակով։ Գիտեմ, որ նա նույնը կանի նաև իր նոր դերում։ Միաժամանակ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն կծառայի որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ շարունակելով իր ուժեղ առաջնորդությունը Պետքարտուղարությունում», – գրել է ԱՄՆ նախագահը մայիսի 1-ին։

Իր հերթին, Reuters-ը նշում է, որ նույն օրն ավելի վաղ մի քանի աղբյուրներ արդեն հայտնել էին, որ Թրամփը որոշել է Ուոլցին ազատել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից։ Ուոլցը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև Signal մեսենջերում բացված փակ խմբում սխալմամբ ավելացվել էր լրագրող, որը կարդացել էր Եմենին հարվածների վերաբերյալ հաղորդագրությունները։1970-ականներին Հենրի Քիսինջերից հետո Մարկո Ռուբիոն առաջին պաշտոնյան է, որը միաժամանակ կզբաղեցնի և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները։

Մայիսի 1-ին Սպիտակ տանը կայացած միջոցառումներից մեկի ժամանակ Թրամփը հայտարարել էր Մարկո Ռուբիոյի նկատմամբ իր մեծ վստահության մասին։«Երբ ես խնդիր ունեմ, զանգում եմ Մարկոյին։ Նա լուծում է այն», – ասել էր Թրամփը։Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ նախքան իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկին հեռացնելը Թրամփը ցանկանում էր սպասել, մինչև իր երկրորդ նախագահության առաջին 100 օրն ավարտվի։

Ուոլցի հեռացման մասին լուրն այնքան կտրուկ է եղել, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն այդ մասին իմացել է լրագրողներից՝ մամուլի ասուլիսի ժամանակ։Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Մայք Ուոլցի տեղակալ Ալեքս Ուոնգը նույնպես հեռացվել է պաշտոնից։

Նախորդ Լուրը

Իսրայելը տոնում է անկախության 77-րդ ամյակը․ միջոցառմանը ներկա էին Երուսաղեմի հայ պատրիարքության անդամներ

Հաջորդ Lուրը

Իսրայելի կողմից հարձակման ենթարկված «Ազատության նավատորմը» խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հաստատումը

03/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելի կողմից հարձակման ենթարկված «Ազատության նավատորմը» խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)