Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական և մամլո քարտուղար Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով կառավարությունն արդեն դիմել է նախագահին, որպեսզի վերջինս հրապարակի Վրաստանում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: