19-11-2025 / 20:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան պետք է փորձի կանխել նոր հնարավոր լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Եվրախորհրդարանի պատգամավոր

2025/05/16 10:53
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը կարծում է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ Թուրքիան դա կարող է անել՝ օգտագործելով իր սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ։ 

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցին, Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններին, Թուրքիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին՝ պայմանավորված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմամբ, Թուրքիայի իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներին։ 

-Թուրքիայի վերաբերյալ Ձեր վերջին զեկույցում շեշտադրվում է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Հաշվի առնելով խորհրդարանի կոչը՝ հավասարակշռված և իրավունքների վրա հիմնված ԵՄ ներգրավվածության համար Հարավային Կովկասում, ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան՝ աջակցելու արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Կարծում եմ՝ սա շատ կարևոր դեր է, որովհետև Թուրքիան կարևոր հարևան է թե՛ մեզ համար, թե՛ ձեզ։ Զեկույցը առաջին հերթին տարբերակում է անդամակցությունը և գործընկերությունը։ Անդամակցությունը սառեցված է, քանի որ բոլորը գիտեն՝ ինչ իրավիճակ է ժողովրդավարական չափանիշների առումով։ Բայց մենք կարող ենք ուսումնասիրել և առաջ մղել գործընկերությունը, որը կարող է ավելի իրական լինել՝ քաղաքական, մասնավոր և, միգուցե, ավելի գործարքային։ Մենք պետք է գտնենք հավասարակշռություն՝ շահերի աջակցման հատվածում։ 

Այդուհանդերձ, գործընկերության շրջանակում մենք միշտ կոչ ենք անում մեր գործընկերներին ունենալ բարի հարևանության հարաբերություններ։ Սա միջազգային հարաբերությունները վարելու մեր ձևն է, և սա է այն, ինչ կրկին կոչ ենք անում Թուրքիային՝ պահպանել բարի հարևանության հարաբերություններ Հայաստանի հետ։ Կա համաձայնություն հատուկ ներկայացուցիչների կողմից։ Սա մի բան է, որ մենք շատ ենք գնահատում՝ սահմանների հնարավոր մասնակի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սահմանը հումանիտար օգնության համար բացելը՝ Սիրիայի ուղղությամբ։  

Բայց հիմնական դերը, որ մեր կարծիքով Թուրքիան պետք է ունենա իր հյուսիսային հարևանությունում, դրական դեր խաղալն է Հայաստան-Ադրբեջան լարվածությունների հարցում և փորձել կանխել ցանկացած տեսակի բռնության կամ պատերազմի վերադարձ։ Հատկապես ունենալով սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ փորձել կանխել ուժի նոր կիրառումը այդ հարաբերություններում։ 

-Զեկույցը նշում է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները գտնվում են փակուղում։ Տեսնո՞ւմ եք արդյոք իրական ուղի՝ կրկին ներգրավվածության համար, թե՞ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության փուլն արդեն անցյալում է, և մենք մտնում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների նոր փուլ։ 

-Սա լավ հարց է։ Լսեք, անդամակցության գործընթացի աշխատանքը պայմանավորված է քաղաքական կամքով։ Սա ամենակարևորն է։ Խոսքը տարիների մասին չէ, խոսքը ԵՄ անդամակցության չափանիշների տարբեր գլուխների բացման և փակման մասին է։ Խնդիրը տարիները չեն, խնդիրը այն է՝ քանի գլուխ եք կարողացել բացել և փակել։ Այդ իսկ պատճառով սա ժամանակի մասին չէ։  

Կային որոշակի գայթակղություններ՝ փակել անդամակցության գործընթացը, բայց եթե խոսեք Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ, նրանք մեզանից մեկ խնդրանքն ունեն՝ չփակել դուռը և չկործանել իրենց հույսը։ 

Հնարավոր է, որ ապագայում լինի տարբեր մոտեցում Թուրքիայի իշխանությունների կողմից, հնարավոր է՝ լինի նոր քաղաքական կամք, նոր դիրքորոշում, և այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք վերագործարկել գործընթացը։ 

Այս պահին անդամակցության գործընթացը սառեցված է՝ հիմնավորված պատճառներով, բայց մենք ցանկանում ենք պահպանել դա այնպես, ինչպես կա, քանի որ, հնարավոր է,  ապագայում քաղաքական միջավայրը փոխվի, և հնարավոր լինի նորից ներգրավվել այդ գործընթացում։ 

-Թուրքիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ/PKK) զինաթափման գործընթացի հետ։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՔԱԿ-ի զինաթափումը Թուրքիայի ներքին կայունության և ժողովրդավարական առաջընթացի համար, և ինչպե՞ս է այս զարգացումը ընդունվում եվրոպական մակարդակով։ 

-Այո՛, սա հիանալի նորություն է։ Ես Իսպանիայից եմ գալիս։ Գիտեմ՝ մենք երկար պայքար ենք մղել ETA-ի և այլ ահաբեկչական խմբերի դեմ և հաղթել ենք։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը կարող է հաղթել ահաբեկչությանը։ 

Նորությունը, որ ՔԱԿ-ն Օջալանի կոչից հետո հրաժարվում է ցանկացած քաղաքական բռնությունից, հիանալի լուր է, որը պետք է խրախուսել։ Դա հույս է ներշնչում՝ վերամիավորվելու խաղաղ գործընթացի շուրջ, ինչը կարող է բազում դրական զարգացումների հանգեցնել։ 

Բայց մի բան, որը իմ կարծիքով վճռորոշ կարող է լինել Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար, եթե այլևս ահաբեկչություն չլինի, այն հակաահաբեկչական օրենքների վերանայումը, չեղարկումը կամ փոխելն է, որոնք կիրառվել են շատ դեպքերում, անգամ երբ ուղիղ կապ չեն ունեցել քաղաքական բռնության հետ։ Դա կարող է ստեղծել ավելի նպաստավոր միջավայր ժողովրդավարական չափանիշների զարգացման համար։

Սա է հիմնական մղումը։ Եվ ԵՄ տեսանկյունից, իհարկե, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք փորձել օգնել։ Եթե նման խնդրանք լինի, մենք կարող ենք փորձել գործադրել մեր ողջ ազդեցությունն այս գործընթացին աջակցելու համար։

Եվ միակ բանը, որը ես փորձում եմ փոխանցել քրդական շարժմանը, հետևյալն է․ սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում Թուրքիայում։ Այն պետք է լուծվի Թուրքիայի սահմանադրության շրջանակներում։ Սա «մեծ Ռոժավայի» գաղափարի կամ նման մի բանի մասին չէ։ Սա վերաբերում է Թուրքիային, թուրք քաղաքացիներին, Թուրքիայի քրդերին, և գործընթացը պետք է տեղավորվի Թուրքիայի սահմանադրական դաշտում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նախորդ Լուրը

Էրդողան. «‎Թուրքիայի հետախուզությունը կվերահսկի PKK-ի զինաթափման գործընթացը»

Հաջորդ Lուրը

Ստամբուլում հնարավորություն կա մշակելու փաստաթուղթ, որը վերջ կդնի հակամարտությանը. ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ստամբուլում հնարավորություն կա մշակելու փաստաթուղթ, որը վերջ կդնի հակամարտությանը. ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)