23-07-2026 / 23:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ Իսրայելին

2025/06/13 11:26
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի կառավարությունը կոշտ պատասխան կտա իր տարածքում Իսրայելի  իրականացրած հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորականներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են: Մենք ունենք բոլոր իրավունքները պատասխանելու և կանենք դա: Առանց որևէ ներքին տարաձայնության մենք կոշտ պատասխան կտանք այդ  ահաբեկչական ռեժիմին», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը սկսել է ավիահարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի վրա ավիահարվածների առաջին շարքն անվանել է «շատ հաջողված»։

Իսրայելը հայտարարել է արտակարգ դրություն և փակել իր օդային տարածքը։ Իրանը պատասխանել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերի հարվածով։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին Իսրայելի  հարվածներն անվանել է «միակողմանի գործողություն», որի հետ Սպիտակ տունը որևէ կապ չունի: Պետքարտուղարը նաև կոչ է արել Իրանին չհարձակվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի վրա:

Նախորդ Լուրը

Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումները

Հաջորդ Lուրը

Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ

Այլ Լուրեր

Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.
Իրան

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026
Միջազգային

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

Դատապարտում ենք Իրանի դեմ միակողմանի հարձակումը. ՀՀ ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)