Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես, օդատիեզերական արդյունաբերության ոլորտում, իրանցի ժողովրդի օրինական իրավունքն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունը դեպի ուղեծիր իրանական «Noor» ռազմական արբանյակի բարեհաջող արձակման կապակցությամբ։
Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը, անխոս, չի խոչընդոտի հաջողության հասնելու իրանցի ժողովրդի վճռականությանը: «Որևէ բանաձև չի արգելու Իրանի կողմից արբանյակ ուղարկել, և ՄԱԿ-ի բանաձևին ԱՄՆ-ի հղումը, անշուշտ, տեղին չէ: Իրականում, հենց ԱՄՆ-ն է խախտել Անվտագնության խորհրդի 2231 բանաձևը՝ դուրս գալով միջուկային գործարքից: Նրանք բացահայտ կերպով ճնշում են գործադրում ուրիշ անկախ երկրների վրա, որպեսզի վերջիններս ևս խախտեն այն»,-ասել է նա:
«Գերմանիայի ԱԳ նախարարությունն անհանգստություն է հայտնել իրանցի ինժեներների նախագծած արբանյակն արձակելու առիթով, մինչդեռ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է իր որոշման մասին գնել կործանիչ, որն ունակ է վարել միջուկային պատերազմ: Այդպիսի երկակի քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանի, Եվրոպայի և աշխարհի անվտանգությունը»,-հավելել է նա:
Մուսավին անվանել է օդատիեզերական արդյունաբերության ոլորտում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը որպես Իրանի օրինական իրավունք, և ընդգծել է, որ Noor արբանյակը նախատեսված է խաղաղ նպատակների համար և համապատասխանում է Իրանի պաշտպանական քաղաքականությանը: