04-12-2025 / 12:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի հարևան երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի արձանագրվել. Գրոսի

2025/06/25 10:50
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Հայաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) Իրանին սահմանակից երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերել հունիսի 22-ին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Հասանելի տվյալների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է վստահեցնել, որ (խմբ.՝ Իրանի) հարևան երկրների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի եղել։ Ատոմային անվտանգության համատեքստում կարևոր է նշել, որ Իրանի հետազոտական ​​և էներգետիկ ռեակտորները չեն ենթարկվել հարձակման», – ասել է Գրոսին հունիսի 24-ին ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն հայտնել է Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտներում հարվածի լրացուցիչ կետեր հայտնաբերելու մասին։ Նաթանզում հայտնաբերվել է հարվածի երկու անցք, որոնք առաջացել են ուրանի ստորգետնյա պահեստավորման և հարստացման սրահների վերևում ամերիկյան ավիահարվածներից։ ԱԷՄԳ-ն նշում է, որ «հարվածը կարող էր տեղային աղտոտում առաջացնել և քիմիական վտանգներ ստեղծել»։

Ֆորդոյում, ԱԷՄԳ-ի գնահատմամբ, հարվածի տակ են ընկել մուտքի ճանապարհները և օբյեկտի մուտքը։

Գրոսին նաև նշել է, որ Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճի լուծման դիվանագիտական հաջող համաձայնության հասնելու համար շատ կարևոր է ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության վերսկսումը։ Նա հիշեցրել է, որ նամակ է հղել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և առաջարկել հանդիպել։ 

Fox News-ին տված հարցազրույցում նույնպես Գրոսին հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ամերիկյան հարվածներից։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի մեջ հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։ 

Նախորդ Լուրը

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. Պապոյան

Հաջորդ Lուրը

Թեհրանը կոչ է անում ԱՄՆ-ին փոխհատուցել Իրանին պատճառած վնասը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Հաջորդ Lուրը

Թեհրանը կոչ է անում ԱՄՆ-ին փոխհատուցել Իրանին պատճառած վնասը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)