20-11-2025 / 01:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի միջև ստեղծված իրավիճակը

2025/07/02 13:29
Ադրբեջան, Քաղաքականություն

Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն նպաստում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում:

Նա անդրադարձել է Բաքվում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալությունում անցկացված խուզարկությանը և գործակալության ղեկավարի ու գլխավոր խմբագրի կալանավորմանը։ 

«Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս բոլոր տարիներին այդ զանգվածային լրատվամիջոցն աշխատել է, դրա հարթակում աշխատել են մեծամասամբ Ադրբեջանի քաղաքացիներ, այնտեղ եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Ադրբեջանական կողմը երբեք ոչ մի դժգոհություն այդ զանգվածային լրատվամիջոցից չի ունեցել՝ ո՛չ ձևի, ո՛չ էլ բովանդակության առումով», – ասել է նա:

Զախարովան նշել է, որ գուցե, ինչ-որ մեկին դուր չի եկել որևէ նյութ, սակայն ոչ մի դժգոհություն չի ներկայացվել լրատվամիջոցին կամ լրագրողներին։

«Ակնհայտ է, որ դրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են՝ ելնելով այլ նկատառումներից: Եվ դարձյալ, այդ մասին երեկ (հուլիսի 1-ին) հայտարարվել է (Մոսկվայում Ադրբեջանի) դեսպանին», – նշել է Զախարովան: 

Դիվանագետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, և նրան «խիստ դեմարշ է հայտարարվել»: 

Անդրադառնալով Եկատերինբուրգի դեպքերին՝ դիվանագետը նշել է, որ «երբ մարդիկ են մահանում, դա, անշուշտ, ողբերգություն է», և դրա մասին անմիջապես հայտնել են հենց Ռուսաստանի իրավապահ մարմինները և սկսել են քայլեր և գործողություններ իրականացնել այդ իրավիճակն ուսումնասիրելու ուղղությամբ։ 

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցում են տարբեր ոլորտներում և լավ հարաբերություններ ունեն։

«Իսկապես, բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են դրանք փչացնել, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում», – նշել է Զախարովան։ 

Հունիսի 27-ին ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների՝ կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։ Ձերբակալությունների ընթացքում երկու մարդ մահացել էր։ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին։ 

Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ։ Հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում, որի ղեկավարը և գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։ 

Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև ՌԴ 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործությունների մեջ։ 

Ռուսաստանում էլ բերման է ենթարկվել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկիին, որին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։

Նախորդ Լուրը

Թուրքիան ՄԻԵԴ-ում ամենաշատ չլուծված գործերով երկիրն է

Հաջորդ Lուրը

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)