23-07-2026 / 17:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել ՀՀ հետ սահմանային անցակետը «Թալեաթ փաշա» անվանելու վերաբերյալ նախագիծ

2025/07/03 10:52
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Թուրքիայի ազգայնական «Լավ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն խորհրդարան է ներկայացրել ՀՀ հետ սահմանային անցակետը «Թալեաթ փաշա» անվանելու վերաբերյալ օրենքի նախագիծ։ Նախագիծը ստորագրել է 28 պատգամավոր։

Նշվել է, որ ՀՀ հետ սահմանի Ալիջան անցակետն Թալեաթ փաշայի անունով կոչելը Թուրքիայի պատմությանը, անկախության պայքարին և ազգային հիշողությանը հավատարիմ մնալու դրսևորում կլինի։ Թալեաթ փաշան ներկայացվել է որպես «առաջատար քաղաքական գործիչ, որը թուրք ժողովրդի ճակատագրի ամենածանր շրջադարձային փուլում ստանձնել է պետական պատասխանատվությունը, կայսրության փլատակների տակից վեր է բարձրացրել ժողովրդի գոյության գիտակցությունը, եղել է գոյապայքարի ճարտարապետներից մեկը»։

Նշենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչն է։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ։ 1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։

Նախորդ Լուրը

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին ցուցաբերել առավել զգույշություն և խոհեմություն

Հաջորդ Lուրը

Middle East Eye. Փաշինյանն ու Ալիևը այս ամիս կհանդիպեն Դուբայում

Այլ Լուրեր

Կարևոր

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026
Անվտանգություն

Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Հաջորդ Lուրը

Middle East Eye. Փաշինյանն ու Ալիևը այս ամիս կհանդիպեն Դուբայում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)