03-02-2026 / 08:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետը մեկնաբանել է տարածաշրջանում հաղորդակցային ուղիների կառավարումն արտապատվիրակելու մասին Բաքվի հետ քննարկումները

2025/07/16 14:40
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը, այդ ուղիների՝ այլ կազմակերպությանն արտապատվիրակելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տվյալ հարցի շրջանակում քննարկվում են բազմաթիվ տարբերակներ, որոնք կարող են հնարավորինս պարզեցնել անցումն այդ ուղիներով, սակայն այժմ չկա որևէ հստակ պայմանավորվածություն կամ ստորագրված փաստաթուղթ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Փաշինյանի խոսքով՝ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից կարելի է գոհ լինել, մի մասից՝ ոչ։ 

«Օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։ Նախկինում մենք ունեցել ենք փորձ Հայփոստի արտապատվիրակման և այդպես շարունակ։ Արտապատվիրակված է նաև Հայաստանի երկաթուղիների կառավարումը։ Այստեղ նրբությունն այն է, որ Հայաստանի և՛ երկաթուղին, և՛ Զվարթնոց օդանավակայանը, և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, սա շատ կարևոր է արձանագրել»,-նշեց վարչապետը։ 

Խոսելով տրանսպորտային ուղիների համատեքստում այդ ամենի մասին՝ Փաշինյանը նշեց, որ քննարկվում է որևէ մի ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ահռելի ներդրումային ներուժ է պահանջում, բայց նաև որոշակի գործոններով անհրաժեշտ է կոնսոլիդացնել այդ ներդրումը։

Վարչապետի բնորոշմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում խոսք է գնում ոչ միայն ճանապարհների և երկաթուղու մասին, այլև խողովակաշարերի՝ նավթամուղ, գազամուղ, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին և այլն։

«Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի և մի տնտեսություն է, որը պետք է ստեղծվի։ Սրա մասին է խոսքը, և մենք այս համատեքստում, որն, ի դեպ, մեր տրամաբանությամբ՝ պետք է և կարող է լինել Հայաստանի սեփականությունը։ Եվ խոսքն այստեղ այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է։ Քանի որ Դուք (խմբ․ դիմում է լրագրողին) չտվեցիք հարցը, բայց նաև շատ քննարկվում է, մասնավորապես, վարձակալության մասին, ներառյալ քննարկվում է նաև հողի վարձակալության թեման, ես ուզում եմ ասել, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ այն, ինչ ես հիմա նշեցի, դա կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ դրա տրամաբանությամբ՝ այդ իրավունքով տրված ներդրումներն, այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են Հայաստանի սեփականությունը»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու չի կարող ավելի կոնկրետ արտահայտվել, քանի որ հիմա քննարկվում են և քննարկվել են ամենատարբեր գաղափարներ։ Վարչապետի բնորոշմամբ՝ եթե լիներ արդեն իսկ հստակ ձեռք բերված պայմանավորվածություն, կարելի կլիներ խոսել դրա մասին։

«Հիմա ես ներկայացրի քննարկումների շառավիղը»,-ասաց նա։ 

Վարչապետի խոսքով՝ տրանսպորտային կապուղիների մասին խոսելիս՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում Հայաստանը նշել է, որ պատրաստ է նաև դրանց ապաշրջափակման հարցում գնալ որոշակի պարզեցումների։ 

«Աշխարհում այսօր երկրների միջև նաև մրցակցություն կա, որպեսզի հրավիրեն իրենց տարածքով անցկացնել բեռները, էներգակիրները և այլն։ Ուզում եմ ասել, որ սա ևս պետք է հաշվի առնել»,-ասաց վարչապետը։  

Նա նաև զարմանք արտահայտեց այն ընկալման կապակցությամբ, որ Հայաստանում, օրինակ, կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանի տարածքով երկաթուղու վերաբացումը ներկայացնել որպես ողբերգություն, մինչդեռ ողբերգությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ երկաթուղի չկա։ 

«Եթե Հայաստանը լիներ և երբ Հայաստանը լինի, իսկ ես համոզված եմ, որ կլինի, միջազգային բեռնափոխադրումների խաչմերուկ, ապա դա անվտանգության շատ էական գործոն կդառնա»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն, անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում պարզեցումներին, ասաց, որ դա վերաբերում է միջազգային պրակտիկայում կիրառվող տարաբնույթ տեխնոլոգիաների կիրառմանը։ 

«Մի բան ակնհայտ է, որ մենք ուզում ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր՝ միջազգային, տարածաշրջանային և համաշխարհային առումով, և իհարկե, պետք է փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին կարողանանք ճիշտ համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Նախորդ Լուրը

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Վարչապետը հավաստիացնում է, որ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Վարչապետը հավաստիացնում է, որ Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններում շոշափվում է հայ գերիների հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)