16-10-2026 / 12:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասների դիմաց․ Արաղչիի հարցազրույցը Financial Times-ին

2025/07/31 11:24
Իրան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցեն այն վնասի համար, որ Իրանը կրել է ամերիկյան զինված ուժերի վերջին հարձակումների հետևանքով։ Այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նրանք պետք է բացատրեն, թե ինչու հարձակվեցին մեզ վրա բանակցությունների փուլում, և նրանք պետք է վստահեցնեն, որ չեն կրկնելու դա [ապագա բանակցությունների ընթացքում]։ Նրանք պետք է փոխհատուցեն պատճառած վնասի համար»,- հայտարարել է Արաղչին։

Նա նկատել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների հավանականությունը շարունակում է պահպանվել, սակայն Թեհրանում շատերը կասկածամտորեն են մոտենում ԱՄՆ-ի դիվանագիտական նախաձեռնություններին։ 

«Բանակցություններ տանող ճանապարհը նեղ է, բայց դա անհնարին չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք գնում ենք բանակցությունների, մյուս կողմն էլ պետք է դրան մոտենա իրական վճռականությամբ, որպեսզի հասնենք երկու կողմի համար ցանկալի լուծման։ Մենք կարիք ունենք նրանց կողմից իրական վստահություն կառուցող միջոցների»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ 

Դիվանագետի պնդմամբ՝ հակառակ Իրանի դեմ վերջին հարձակումներին, Թեհրանը պահպանել է ուրանի հարստացման կարողությունները։ «Շենքերը կարող են վերակառուցվել։ Մեքենաները կարող են փոխարինվել, քանի որ մենք ունենք տեխնոլոգիաները։ Մենք ունենք բավարար գիտնականներ ու մասնագետներ, ովքեր սովոր են աշխատել մեր կառույցներում։ Սակայն թե երբ ու ինչպես կվերսկսենք հարստացման աշխատանքները, կախված են պայմաններից»,- նշել է Արաղչին։ 

Նա անդրադարձել է նաև եվրոպական երկրների հետ բանակցություններին՝ նշելով․ «Եվրոպացիների հետ այս պահին բանակցելու ոչ մի իմաստ չկա, քանի որ նրանք չեն կարող վերացնել պատժամիջոցները, նրանք ոչինչ չեն կարող անել։ Եթե նրանք գործարկեն snapback-ի մեխանիզմը (խմբ․ – այն ենթադրում է Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնում), ապա դա նրանց համար ճանապարհի վերջը կդառնա»։

Նախորդ Լուրը

Երազանքս Անիի այգու նախագծի կյանքի կոչումն է, որը կներառի նաև Հայաստանի հատվածը․ Քավալա

Հաջորդ Lուրը

«Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը». Զախարովա

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանը Բաքվում ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

16/10/2026
Ադրբեջան

Վելայաթին քննադատել է Ադրբեջանին Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության արժանացնելու համար

16/10/2026
Իրան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան

16/10/2026
Հաջորդ Lուրը

«Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը». Զախարովա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի գագաթնաժողովին

16/10/2026

Իրանը Բաքվում ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

16/10/2026

Վելայաթին քննադատել է Ադրբեջանին Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության արժանացնելու համար

16/10/2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)