Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում իրանցի բանտարկյալների հանդեպ վերաբերմունքի խնդրին, նշել է, որ իրանական կողմը բողոքներն ու մտահոգությունները բազմաթիվ նոտաներով ուղարկել է Բաքվին։
«Սա կարևոր հարց է։ Մենք տեղեկություններ ենք ստացել Ադրբեջանի բանտերում կալանավորված քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին։ Մենք մեր բողոքներն ու մտահոգությունները բազմաթիվ նոտաներով ուղարկել ենք Բաքվին։ Մարդու իրավունքներից բխող պատշաճ վերաբերմունքը մեր օրինական ակնկալիքն է։ Հյուպատոսական իրավունքների մասին կոնվենցիան այս առումով շատ հստակ է։ Դատապարտված անձանց տեղափոխման վերաբերյալ մենք համաձայնագիր ունենք Ադրբեջանի հետ, և այս հարցը գտնվում է արտաքին գործերի նախարարության օրակարգում»,-ասել է Բաղաեին։








