18-10-2026 / 01:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երեք օր լցված մշակույթով, գինով ու ավանդական ուտեստներով. մեկնարկում է Enofest և EnoTalks Armenia փառատոնը

2025/08/08 13:06
Հայաստան, Հասարակություն

Հայաստանյան փառատոնների ցանկը կհամալրվի ևս մեկով։ Երևանում օգոստոսի 15-ին մեկնարկում է Enofest և EnoTalks Armenia փառատոնը։ Շեշտը դրվելու է մշակույթի, գինու, ավանդական խոհանոցի, կրթության, պատմական ժառանգության վրա։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Enofest և EnoTalks Armenia փառատոնի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ իրենք հանդես են գալիս հետաքրքիր կոնցեպտով։ Փառատոնը ոչ միայն ժամանցային է լինելու, այլև շեշտադրելու է ոլորտի շահագրգիռ կողմերի համագործակցության հնարավորությունները, կրթությունը, գինու, մշակույթի հանրահռչակումը, միջազգային գործընկերների ներգրավումը։ 

«Փառատոնի մեկնարկը նախատեսված է օգոստոսին 15-ին։ Այն բաղկացած է լինելու երկու մասից։ Նախ այդ օրվա առաջին մասում անցկացվելու է EnoTalks Armenia միջազգային գիտաժողովը։ Ունենք բազմաթիվ հյուրեր արտերկրից։ Հյուրընկալելու ենք Համաշխարհային գինու տուրիզմի կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Ներգրավելու ենք տեղի փորձագետներին, մասնագետներին։ Նպատակը մի ընդհանուր հարթակ ստեղծելն է, որով կհամախմբվեն շահառու կողմերը, կլինեն համագործակցության հնարավորություններ։ Համաժողովի վերջում նախատեսված է եվրոպական ու հայկական գինիների խաչաձև համտես տեղացի ու եվրոպացի մասնագետների մասնակցությամբ»,-ասաց Լիլիթ Գրիգորյանը։

Միջազգային գիտաժողովից հետո արդեն օրվա երկրորդ կեսին Երևանի Խաչքարերի պուրակում կլինի փառատոնային հատվածը, որը ներկայանում է բավական հագեցած ծրագրով։  Enofest և EnoTalks Armenia փառատոնի հանրային կապերի պատասխանատու Նազելի Հայրապետյանը նշեց, որ մեկ տեղում տաղավարային ձևաչափով լինելու է գինու համտես ու վաճառք, ներկայացված են լինելու հյուրանոցներն ու տուրօպերատորները։ Այցելուները կարող են ծանոթանալ տեղական արհեստներին։ Հետաքրքիր ծրագրերով հանդես են գալու թանգարանները։ Փոքրիկների համար ժամանց կապահովվի մանկական գոտիում։ Միջոցառումները կուղեկցվեն համերգային ծրագրերով։ 

«Տեղում մի շարք հետաքրքիր փորձառություն ենք ունենալու՝ նախատեսված այցելուների համար։ Հյուրերը հնարավորություն են ունենալու ոչ միայն համտեսել գինին, այլև նկարել գինով։ Այսինքն՝ այցելուն կարող է մասնագետների օգնությամբ ու հատուկ տեխնոլոգիաներով նկարել գինով ու պատրաստել պիտակ, ինչն էլ կփակցվի արտադրողից ընտրված գինու շշի վրա։ Այլ առաջարկներ ևս լինելու են, այնպես որ այցելուները փառատոնում հաստատ կգտնեն իրենց նախասիրություններին համարժեք ծրագիր»,-ասաց Նազելի Հայրապետյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին մեծ թափով զարգանում է փառատոնային տուրիզմը և շատ կարևոր է նոր ձեռագրերով պրոդուկտների ներկայացումը։

«Ռազմավարական առումով նպատակ է դրված խթանել փառատոնային տուրիզմի զարգացումը։ Առանձնացված ուղղությունները հետևյալն են՝ մշակույթ, գինի, գաստրո, արկածային։ Փառատոններին ուղղված մեր աջակցությունը կապված է նաև դեպի մարզեր ուղղորդելու հետ։ Այդ առումով նկատելի ակտիվություն ունենք մեր համայնքներում։ Զբոսաշրջիկներից դրական արձագանքերը շատ են։ Գոհունակությունը շեշտադրելուց զատ ընդգծում են նաև Հայաստան վերադառնալու հանգամանքը, ինչը կարևոր է»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։ 

Փառատոնը կտևի 3 օր և կեզրափակվի օգոստոսի 17-ին խաղողօրհնության արարողությամբ։ Կլինի խաղողի ճզմում՝ մասնակցային ձևաչափով, կանցկացվեն հայկական պարերի վարպետաց դասեր և այլն։ 

Նախորդ Լուրը

Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա

Հաջորդ Lուրը

Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Հաջորդ Lուրը

Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)