Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մահացել է 2 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 32 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 929, փաստացի բուժվողներինը՝ 1103: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 21125 քաղաքացի: