20-11-2025 / 01:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մումբայում Թումո կբացվի

2025/08/27 14:15
Հայաստան, Հասարակություն

Հնդկաստանի Մումբայ քաղաքում 2025 թվականի նոյեմբերին կբացվի առաջին Թումո կենտրոնը Հարավային Ասիայում: Նոր կենտրոնը կգործարկվի Շանթիլալ Շանգվի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ ու կտեղակայվի երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկի` Շիկհա ակադեմիայի նորակառույց շենքում։ 

Թումո Մումբայը հնարավորություն կընձեռի շաբաթական 1800 պատանու անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները։

«Վստահ եմ, որ Թումոն Հնդկաստանի պատանիների համար էլ կապահովի կյանքեր վերափոխող փորձառություն: Նոր կենտրոնի բացումը մեզ համար ևս սովորելու լավ հնարավորություն է: Բնակչության խտություն, բազմաշերտ սոցիալ-տնտեսական իրավիճակ, բջջային հեռախոսների ներթափանցման բարձր մակարդակ և արհեստական բանականության ոլորտի հանդեպ պետական ուշադրություն. այս երևույթներին առերեսվելով` դրանցից կարող ենք սովորել»,-նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Թումոյի նորարարական կրթական մոդելը համադրում է ինքնուսուցումը գործնական դասընթացների և հատուկ աշխատարանների հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին կառուցել իրենց անհատականացված կրթական շավիղը և աշխատել առաջատար մասնագետների հետ։ Արդյունքում ուսանողները ոչ միայն տեխնիկական գիտելիքներ են ստանում, այլև ձեռք են բերում իրենց ապագա հաջողությունների համար անհրաժեշտ փափուկ հմտություններ։ Թումոյի կրթական մոդելի այսպիսի առանձնահատկություններն են դրա միջազգային հետաքրքրության հիմնական գրավականը։

«Մենք համոզված ենք, որ բարձրակարգ կրթությունը չպետք է միայն արտոնյալների համար լինի։ Թումոյի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս Հնդկաստան բերել աշխարհի լավագույն կրթական հնարավորությունները ստեղծարար տեխնոլոգիաների, արհեստական բանականության և դիզայնի ոլորտներում այն ուսանողներին, որոնց այլապես նման ռեսուրսն անհասանելի կլիներ»,- նշել է Շիկհա ակադեմիայի հիմնադիր և տնօրեն Կարիշմա Շանգվին։

Մումբայում նոր կենտրոնի բացմանն ընդառաջ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և ծրագրային ապահովման ավագ ինժեներ Թոմ Օգերը Շիկհա ակադեմիայի հետ համագործակցությամբ Մումբայի սոցիալապես ամենախոցելի համայնքների պատանիների համար անցկացրեցին գեներատիվ AI-ի մասին Թումոյի նոր դասընթացը։ Ուսանողները ծանոթացան բազմամոդել արհեստական բանականության հնարավորություններին, ներառյալ` կոդի գեներացում, AI ագենտների կարգավորում, ինտերակտիվ կայքերի ծրագրավորում և պատկերների ու երաժշտության ստեղծում:

«Թումոյում մենք հավատում ենք, որ կրթությունն ընդամենը գործիքներ սովորելը չէ։ Կրթությունը պետք է երիտասարդներին իրենց ուսումնական պրոցեսը ղեկավարելու վստահություն փոխանցի, որպեսզի իրենք իրենց ընկալեն ստեղծողներ և ձևավորեն AI տեխնոլոգիաների զարգացման ուղին ու դերն իրենց կյանքում»,-նշել է Բեկոր Փափազյանը:

Արհեստական բանականությանն էր նվիրված նաև այս տարվա մարտին Թումոյի կազմակերպած ai/teens համաշխարհային կոնֆերանսը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները, որոնց թվում Մումբայի կենտրոնի ապագա աշխատակիցներն ու ուսանողներն էին, ուղիղ կապով միացան աշխարհի տարբեր քաղաքների գործող և հիմնադրվող Թումո կենտրոններին՝ քննարկելու արհեստական բանականության և կրթության փոխհարաբերության թեման:

Կոնֆերանսից ընդամենը ամիսներ անց Մումբայը դառնում է Թումոյի միջազգային ցանցի մաս` խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները, միավորելով երկրներին նորարարության, թվային գրագիտության և երիտասարդների հզորացման ընդհանուր նպատակների շուրջ:

Հնդկաստանը ևս մի կարևոր կետ է Թումոյի միջազգային քարտեզին, որն արդեն ներառում է աշխարհի մի շարք երկրներ՝ Արգենտինա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ալբանիա, Ճապոնիա: Շուտով դրանց կմիանան նաև Ուրուգվայը, ԱՄՆ-ն, Հոլանդիան, Վրաստանը և Ղազախստանը:

Միջազգային ընդլայնումը հնարավորություն է տալիս դիրքավորել Հայաստանը որպես նորարարական կրթական պրոդուկտ մշակող առաջատար երկիր, մշտապես բարելավել կրթական մոդելը, ինչպես նաև ապահովել ֆինանսական կայունություն հայաստանյան կենտրոնների և տուփերի համար:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Նախորդ Լուրը

«Կովերի պարտեզի» վերաբերյալ 2–րդ համաձայնագիրն է կնքվում, որը բանակցվել է գաղտնի. այն ավելի վտանգավոր է

Հաջորդ Lուրը

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Իրան կատարվել է կառավարության որոշմամբ. Արաղչի

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հաջորդ Lուրը

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Իրան կատարվել է կառավարության որոշմամբ. Արաղչի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)