Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին:
«Շնորհակալություն եմ հայտնում Նարեկ Մկրտչյանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և Արսեն Թորոսյանին մաղթում հաջողություններ նոր պաշտոնում»,-սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Մկրտչյանը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։