Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Չինաստանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են երկկողմ, միջազգային, տարածաշրջանային, այդ թվում՝ Սիրիային, Գազային, Հարավային Կովկասին առնչվող հարցեր:
«Մենք աջակցում ենք խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերին: Միևնույն ժամանակ, մենք դեմ ենք կովկասյան տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ներկայությանը»,-ընդգծել է Փեզեշքիանը:
Այս առնչությամբ Էրդողանն իր հերթին նշել է, որ երկրների ինքնիշխանության հարգանքի և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա հաղորդակցական ուղիների բացումը մեզ բոլորիս վերաբերող հարց է:
«Կովկասում խաղաղություն հաստատելու համար մենք կապի մեջ ենք և քննարկումներ ենք ունենում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարաների հետ: Երկրների ինքնիշխանության հարգանքի և տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա հաղորդակցական ուղիների բացումը մեզ բոլորիս վերաբերող հարց է»,-ասել է Էրդողանը:







