02-04-2026 / 22:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բելգիան կճանաչի Պաղեստինը և պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի նկատմամբ

2025/09/02 10:26
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Բելգիան սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կճանաչի Պաղեստին պետությունը և պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։

«Բելգիան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի նստաշրջանում։ Իսկ Իսրայելի իշխանությունների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ «ՀԱՄԱՍ»-ի կողմից հակասեմիտիզմի և ահաբեկչության գովաբանման ցանկացած դրսևորում նույնպես խստորեն կդատապարտվի»,-X-ում գրել է նա։

Պրևոն պարզաբանել է, որ Բելգիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ նախաձեռնության շրջանակներում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հավելել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցները կներառեն իսրայելական բնակավայրերից ներմուծման արգելք, իսրայելական ընկերություններից պետական ​​գնումների քաղաքականության վերանայում, «միջազգային իրավունքի համաձայն անօրինական համարվող բնակավայրերում բնակվող» բելգիացիներին հյուպատոսական օգնության սահմանափակումներ, ինչպես նաև դատական ​​​​գործընթացներ, մի շարք անձանց համար Բելգիայի տարածքով թռիչքների և տարանցման սահմանափակումներ:

Բացի այդ, ըստ Պրևոյի, Բելգիան իսրայելցի երկու նախարարների, իսրայելցի գաղութաբնակների և «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդների կհայտարարի անցանկալի անձ: Ըստ «Le Soir»-ի, խոսքը ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի մասին է:

Հիշեցնենք, որ Պաղեստինը ճանաչելու մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիան:

Նախորդ Լուրը

Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցը

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)