03-04-2026 / 16:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԳՆ

2025/09/08 12:51
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյաների հետ հանդիպումներում նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտգործնախարարության Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում՝ տեղի իշխանությունների պահանջով, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախաստորագրած՝ Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի մասին կետ չկա, NEWS.am-ը հետեւյալ հարցերն էր ուղղել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

1. Ստեղծված իրավիճակում քայլեր ձեռնարկվո՞ւմ են Բաքվում պահվող հայ գերիներին առնվազն ֆիզիկական խոշտանգումներից պաշտպանելու համար:

2. ԿԽՄԿ ներկայացուցիչները հայտնել էին, որ վերջին անգամ հայ գերիներին այցելել են հունիսին: Ձեր ղեկավարած կառույցը հետաքրքրվե՞լ է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի դադարեցումից հետո ինչ վիճակում են հայ գերիները, այդ ընթացքում նրանց հաջողվե՞լ է կապ հաստատել ընտանիքների հետ: Կա՞ ինչ-որ այլ կառույց, որը կարող է նրանց ծանրոցներ փոխանցել:

3. Որպես Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրած պաշտոնյա՝ հավատո°ւմ եք, որ խաղաղության ձգտումը անկեղծ է, եթե մի երկիրը շարունակում է պահել մյուս երկրի գերիներին, ընդ որում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք անհատապես գերիների կատարած հանցանքների մասին չեն, այլ՝ Հայաստանի Հանրապետության «հանցանքների», ինչպես ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.

    Նախորդ Լուրը

    Ահաբեկչություն Երուսաղեմում

    Հաջորդ Lուրը

    Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է

    Այլ Լուրեր

    Ադրբեջան

    Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

    03/04/2026
    Հայաստան

    Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

    03/04/2026
    Իրան

    Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

    03/04/2026
    Հաջորդ Lուրը

    Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով խարդախությունների համար 1 անձ ձերբակալվել է

    Հետևեք մեզ տելեգրամում

    Վերջին լուրեր

    Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

    03/04/2026

    ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

    03/04/2026

    Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

    03/04/2026

    Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

    03/04/2026
    Region Monitor

    Մեր մասին

    RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

     

    Կապ: [email protected]

    Հետևեք մեզ

    © 2024 RegionMonitor

    Welcome Back!

    Login to your account below

    Forgotten Password?

    Retrieve your password

    Please enter your username or email address to reset your password.

    Log In

    Add New Playlist

    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Իրան
    • Թուրքիա
    • Վրաստան
    • Մերձավոր Արևելք
    • Russian

    © 2024 RegionMonitor

    • Русский (Russian)