04-12-2025 / 10:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ կարող է ունենալ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում

2025/09/10 21:57
Ադրբեջան, Քաղաքականություն

Փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական խոսույթի ու փորձագիտական և մեդիա դաշտի անդրադարձների վերլուծության արդյունքում կարելի է կանխատեսել, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում՝ կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը պատրաստվում է.

📌 Հայաստանի հետ հարաբերություններում թշնամական խոսույթի աստիճանական թուլացում՝ թե՛ ներքին, թե արտաքին լսարանին հղված ուղերձներում կարևորելով խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության խթանման հանգամանքը։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ադրբեջանական կողմը զուգահեռաբար ձգտելու է բացառել հայկական «ռևանշիզմի» որևէ հնարավորություն՝ պարբերաբար հիշեցնելով վերջին տարիների ռազմական հաջողությունները։ Միևնույն ժամանակ միջազգային հարթակներում Ադրբեջանը շարունակելու է Արցախի օկուպացիան և էթնիկ զտումը մարսելուն միտված նպատակային քաղաքականությունը։

📌 Հարավային Կովկասի ամենաազդեցիկ երկրի դիրքավորումն ապահովելու նպատակով Վրաստանի ուղղությամբ հնարավոր է առավել ակտիվ տնտեսական և քաղաքական ներգրավվածության հնարավորություն։

📌 Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանի և Իրանի կողմից ավելի ագրեսիվ վարքագծի հնարավորության։ Բաքվի կողմից ռազմական բյուջեի շարունակական աճը, նոր սպառազինությունների անընդհատ ձեռքբերումն ուղղված են շատ ավելի մասշտաբային ռազմական կոնֆլիկտի պատրաստվելու նպատակին։

📌 Ադրբեջանը ձգտում է ձևավորվելիք աշխարհում և տարածաշրջանում դիրքավորվելու որպես միջին/տարածաշրջանային տերություն՝ անընդհատ մեծացնելով տարաբնույթ ներգրավվածությունները(տնտեսական, միջնորդական) ինչպես մեծ տարածաշրջանում(Թուրքիա, Իսրայել, Սիրիա և այլն), այնպես էլ այլ ուղղություններով(հատկապես Կենտրոնական Ասիա, Հեռավոր Արևելք, Աֆրիկա)։

📌 Անվտանգային մարտահրավերների դիմագրավման հարցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաազդու մեխանիզմը Բաքու-Անկարա դաշինքն է՝ այն շարունակաբար խորացնելու ձգտմամբ։

📌 Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել գլոբալ դերակատարների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները՝ հավասարակշռելու համար նրանց ազդեցությունները։ Դրանով է պայմանավորված տարածաշրջանից դուրս ԱՄՆ-ի, ԵՄ մի շարք պետությունների, Չինաստանի, արաբական երկրների հետ աստիճանական խորացող բազմաշերտ համագործակցությունը։

📌 Ադրբեջանի արտաքին քաղաքականության և ավելի բարձր քաղաքական հավակնությունների առաջմղման առանցքային ուղղություններից է լինելու Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացումը, որտեղ Բաքուն ձգտելու է դիրքավորվել՝ որպես առանցքային տնտեսական/ենթակառուցվածքային, քաղաքական, գաղափարական, հանգույց Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև։

Նախորդ Լուրը

Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ցույցեր են (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Յուտայում սպանվել է Թրամփի աջակից Չարլի Քիրկը

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Հաջորդ Lուրը

Յուտայում սպանվել է Թրամփի աջակից Չարլի Քիրկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)