17-08-2026 / 00:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև համաձայնագրեր մշակելիս հաշվի կառնվեն նաև հարևանների շահերը․ Զախարովա

2025/09/18 17:34
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսական կողմը մշտապես հանդես է գալիս երկու հարևան պետությունների շուտափույթ հաշտեցման օգտին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։

«Կարծում եմ, որ Դուք հիշում եք, թե քանի անգամ է մեր երկիրը և անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնակցել այդ թեմային նվիրված միջազգային հանդիպումներին։

Պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում՝ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Մենք Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության վերականգնման և կայուն զարգացման ապահովման նախապայման», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս ուղղությամբ շարունակել աջակցել իր հայ և թուրք գործընկերների ջանքերին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։

«Հիշեցնեմ, որ այնտեղ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ պատշաճ կերպով հաշվի կառնվեն իրողությունները և Հարավային Կովկասի հարևանների երկարաժամկետ շահերը։ Դրա համար կարևոր է բացառել ոչ տարածաշրջանային խաղացողների կործանարար միջամտությունը և առանց այդ էլ բարդ բանակցային գործընթացը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նախորդ Լուրը

Հայաստանի գործողություններն առայժմ չեն հակասում ԵԱՏՄ-ում նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ-ի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Արցախի ԱԺ-ի որոշումով սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)