04-12-2025 / 10:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին

2025/09/19 12:52
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Պետդեպարտամենտի 2026 թվականի ֆինանսական տարվա պատժամիջոցների մասին օրինագծի փոփոխությունները, որոնք Պետքարտուղարությանը կոչ են անում ապահովել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախում հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը և աջակցել բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։  

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ 

Մեկնաբանելով օրինագծին տրված դրական եզրակացությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ 

«Չնայած բոլոր այն կողմերին, որոնք փորձում են ջնջել Արցախը, լքել գերիներին և անտեսել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ երկկուսակցական հիմքով, այսօր վճռական դիրք զբաղեցրեց արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության օգտին։ Մենք շարունակելու ենք պայքարել ցեղասպանության և էթնիկ զտման լեգիտիմացման ցանկացած փորձի դեմ, քանի որ դա միայն խրախուսում է նոր ցեղասպանություններ և նոր էթնիկ զտումներ»։

Կոնգրեսական Գեյբ Ամոն, ում փոփոխությունը ընդունվեց երկկուսակցական աջակցությամբ, ընդգծեց այն հրատապ խնդիրները, որոնք չեն լուծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։

«Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։

Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, իր հերթին նույնպես ներկայացրել էր հայանպաստ փոփոխություններ առաջարկներ, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել  Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։

«907-րդ հոդվածը վարչակազմերի կողմից անընդհատ շրջանցվել է՝ անկախ Ադրբեջանի բռնապետության գործողություններից։ Ժամանակն է, որ Կոնգրեսը դա ճանաչի», – ասել է Շերմանը՝ հավելելով.

«Մենք ականատես եղանք էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության և այժմ՝ եկեղեցիների ավերման, այն ժամանակ, երբ գերիները դեռ պահվում են։ Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել այս փոփոխությանը»։

Չնայած առաջարկը մերժվեց 26-24 հաշվով, այն աննախադեպ միասնական աջակցություն ստացավ հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների կողմից։ Ավելին, հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը  և Քրիս Սմիթը խախտեցին կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը։  

Նախորդ Լուրը

Թուրքական զորքերը կարող են հեռանալ Սիրիայից

Հաջորդ Lուրը

Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հաջորդ Lուրը

Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)